National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
1 / 4

Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների:

 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո 5-րդ անգամ կանցկացվի ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոն, որը այս անգամ  նվիրված կլինի  Եղիշե Չարենցի 115-ամյակին եւ Սայաթ Նովայի 300-ամյակին: Ժյուրիի անդամները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին փառատոնի նախապատրաստման ընթացքը: Նրանք ողջունելի համարեցին այն փաստը, որ տարեցտարի մասնակից աշակերտների  թիվն ավելանում է  եւ  6000-ից հասել է 135000-ի: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել փառատոնին:

Մտավորականները  շնորհակալություն հայտնեցին Հովիկ Աբրահամյանին ` աջակցության ու հայ գրականության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար եւ ներկայացրին իրենց առաջարկություններն ու տեսակետները:

Ասմունքի 5-րդ հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի առաջին փուլը կմեկնարկի սեպտեմբերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am